-
14.02.2014|
14:18
Հայտնի պատմաբան, 1994-1997 թվականներին ՀՀ նախագահի ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը կարճաժամկետ մի ծրագիր է սկսում, որը հասարակության տարբեր շերտերի և հատկապես նոր սերնդի համար մտածելու ասպարեզ կստեղծի հետևյալ հարցերի շուրջ. պատմաբանը ինչպե՞ս է գրում պատմությունը, ընթերցողը ինչպե՞ս է ընթերցում պատմությունը, հասարակական գործիչը ինչպե՞ս է օգտագործում պատմությունը:
-
14.02.2014|
13:39
Սիրիայի հարցով ՄԱԿ-ին ՌԴ-ի ներկայացրած բանաձևը ինքնուրույն փաստաթուղթ է, ոչ թե արևմտյան տարբերակի լրացում, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում մամլո ասուլիսում:
-
14.02.2014|
13:37
ՌԴ-ն և Եգիպտոսն անհրաժեշտ են համարում ջանքերը շարունակել Մերձավոր Արևելքը զանգվածային ոչնչացմ՝ն զենքից ազատ տարածք դարձնելու ուղղությամբ:
-
14.02.2014|
13:35
Քեմբրիջի հերցոգ արքայազն ՈՒիլյամը Դևիդ Բեքհեմի, Յաո Մինի հետ կոչ է արել դադարեցնել վայրի կենդանիների անօրինական վաճառքը: Արքայական ընտանիքի անդամը, համաշխարհային ճանաչում ունեցող ֆուտբոլիստը և բասկետբոլիստը տեսաձայնագրությամբ դիմել են հանրությանը՝ ապավինելով նրանց գիտակցությանը:
-
14.02.2014|
13:33
ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հարցազրույցում շարադրել է երկրի տնտեսական ու հասարակական զարգացման իր տեսակետը. «Մեզ դեպի հաջողություն տանող շատ բաղկացուցիչներ կան: Իմ բանաձևը միշտ մեկն է եղել. առաջին՝ պետք է հետևողական լինել, երկրորդ՝ պետք է պատասխանատու լինել և երրորդ՝ այդ ճանապարհին պետք է համախմբել համախոհներին և միշտ ձգտել հաջողության»:
-
14.02.2014|
12:33
Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը փետրվարի 19-ին՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ կկատարի Վերդիի «Ռեքվիեմ» ստեղծագործությունը՝ նվիրված մեծանուն դիրիժոր Կլաուդիո Աբբադոյի հիշատակին: Կմասնակցեն աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանը, Ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը, Նարինե Անանիկյանը, Լիպարիտ Ավետիսյանը, ինչպես նաև Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյան):
-
14.02.2014|
12:28
Մոսկվայի «Սպարտակի» համար կառուցվող նոր մարզադաշտի տարածքում նախատեսվում է ունենալ ակումբի լեգենդար ֆուտբոլիստների արձանատեղի: Իգոր Նետտոյի, Ստարոստին եղբայրների, այլ անվանիների կողքին իր արձանը կունենա նաև մեր հայրենակից Նիկիտա Սիմոնյանը` հիրավի բացառիկ անուն նախկին Խորհրդային Միության ու առհասարակ համաշխարհային ֆուտբոլի տարեգրությունում:
-
14.02.2014|
12:27
Փետրվարի 12-ին ՖԻԴԵ-ն հրապարակեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի վիճակահանության արդյունքները: Խանտի-Մանսիյսկում մարտի 11-30-ին կայանալիք դիմակայության առաջին տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը լինելու է աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը: Մեր գրոսմայստերը խաղալու է սև խաղաքարերով: Ի դեպ, Արոնյանին վերջին տուրում դիմակայելու է Սերգեյ Կարյակինը, ով խաղալու է սև ֆիգուրներով:
-
14.02.2014|
12:24
Անգլիայի առաջնությունում «Չելսին» պահպանեց առաջատարի դիրքը, թեպետ «Վեստ Բրոմվիչի» հետ արտագնա հանդիպման խաղավերջին ձեռքից բաց թողեց հաղթական հաշիվն ու բավարարվեց մեկ միավորով` 1:1: Իրավիճակից կարող էր օգտվել «Արսենալը», սակայն Արսեն Վենգերի սաները «Մանչեստր Յունայթեդի» հետ հանդիպումում նույնպես բավարարվեցին մեկ միավորով` 0:0:
-
14.02.2014|
12:21
Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղում էլ հաղթանակ տոնեց Մադրիդի «Ռեալն» ու դուրս եկավ եզրափակիչ: Ասենք, որ արքայական ակումբն այս անգամ էլ վրեժխնդիր եղավ անցած տարվա եզրափակչում նույն «Աթլետիկոյից» կրած պարտության համար: Երկու հանդիպումների արդյունքով իրենց համաքաղաքացիներին ռեալցիները հաղթեցին ընդհանուր 5:0 հաշվով: Առաջին հանդիպման ժամանակ արձանագրվել էր 3:0 հաշիվը: Եզրափակիչում «Ռեալը» կհանդիպի «Բարսելոնի» հետ, որը «Ռեալ Սոսիեդադի» հետ պատասխան խաղում բավարարվեց ոչ-ոքիով` 1:1: «Բարսելոնի» կազմում նորից աչքի է ընկել Մեսին: